Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Որ մթերքներն են օգտակար սրտի համար

Որ մթերքներն են օգտակար սրտի համար
26.07.2015 | 17:46

Սրտաբանների և դիետոլոգների կարծիքով՝ այս 5 մթերքները կարող են պահպանել սիրտը.
1. Շագանակագույն բրինձ
Նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նպաստում արյունատար անոթների նորմալ աշխատանքին:
2. Հունական ընկույզ
Ազդում է զարկերակների առաձգականության վրա և բարելավում արյան հոսքը:
3. Սխտոր
Մաքրում է օրգանիզմը ավելորդ մնացուկներից և խոչընդոտում անոթների պատերին խոլեստերինի նստվածքի ձևավորմանը:
4. Թարմ լոլիկ
Հրաշալի հակաօքսիդանտ է:
5. Սև թեյ
Բարձրակարգ սև թեյը խորհուրդ է տրվում արյան ցածր ճնշում ունեցողներին, կանաչ թեյը՝ բարձր ճնշում ունեցողներին:

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ